Մատչելիության հղումներ

Ըստ ԲՀԿ առաջնորդի խոսնակի՝ Ծառուկյանը կմասնակցի վաղվա հանրահավաքին․ Zham.am


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանում հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանում հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակը այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Ծառուկյանը մասնակցելու է վաղը Երևանում ոչ իշխանական եռյակի անցկացնելիք հանրահավաքին:

«Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, չի մասնակցելու հանրահավաքին: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանրությանը ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ», - ասել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Zham.am-ի հետ զրույցում:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համապետական հանրահավաքին, լինելու է հարթակում, լինելու է ժողովրդի կողքին», - ասել է Տոնոյանը՝ հավելելով․ - «Բնական է, որ ինչպես միշտ, այնպես էլ վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է ժողովրդի կողքին, դրանում այլ կարծիք լինել չէր կարող»:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG