Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց շրջանառության հարկի օրենքում փոփոխություններին


ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց, սեպտեմբեր, 2014թ․

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց, սեպտեմբեր, 2014թ․

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքը հարուցած շրջանառության մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հիշյալ օրենքով նախատեսված գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգել մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

Կառավարությունը նաև անհետաձգելի ճանաչեց օրինագիծը՝ խորհրդարանում դրա հնարավորինս արագ քննարկման համար:

Համաձայն շաբաթասկզբին Կառավարության տարածած հաղորդագրության՝ փոքր և միջին ձեռնարկությունների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը տասնօրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

Նույն հաղորդագրությունում ասված էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG