Մատչելիության հղումներ

Բաքվին վրդովեցրել է ֆրանսիական քաղաքի քաղաքապետի այցը Ղարաբաղ


Լեռնային Ղարաբաղ - Բուր լե Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուրիեն և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը երկու քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրումից հետո, 5-ը հոկտեմբերի, 2014թ․
Լեռնային Ղարաբաղ - Բուր լե Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուրիեն և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը երկու քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրումից հետո, 5-ը հոկտեմբերի, 2014թ․

Պաշտոնական Բաքվին վրդովեցրել է ֆրանսիական Բուր լե Վալանս քաղաքի քաղաքապետի այցը Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանի արտգործնախարարությունը Մառլեն Մուրիեի այս քայլը որակել է «սադրանք»՝ այս ամիս ավելի ուշ Փարիզում կայանալիք Սարգսյան - Ալիև հանդիպումից առաջ, և ավելացրել, թե և՛ այցը, և՛ Բուր լե Վալանս ու Ղարաբաղի Շուշի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագիրը հակասում են Ֆրանսիայի միջնորդական գործունեությանը, որը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր պետք է օգնի Հայաստանին և Ադրբեջանին լուծել տարածաշրջանային խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG