Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյանը Գալուստ Սահակյանի հարցով դիմել է Վարչական դատարան


Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր դիմել է վարչական դատարան։

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն փոխանցմամբ՝ պատգամավորը պահանջել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին պարտավորեցնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող իր մշակած հայտարարության նախագիծը շրջանառության մեջ դնել՝ այն ուղարկելով Ազգային ժողովի աշխատակազմ, հանձնաժողովներ, խմբակցություններ և պատգամավորական խմբեր:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը դատապարտող ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել։ Հայտարարության նախագիծը վերնագրված էր «ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»։

Ազգային ժողովի նախագահը այս հայտարարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ»-ի համաձայն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ, որը չի արել։

Երեկ էլ պատգամավորը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պահանջելով վերականգնել իր իրավունքներն ու պատասխանատվության կանչել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ չդնելու պատճառաբանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG