Մատչելիության հղումներ

logo-print

Շորժա-Վարդենիս հատվածում բեռնատար գնացքի 10 վագոն է գծից դուրս եկել


Երկաթուղային կայարան Հայաստանում, արխիվ

Երկաթուղային կայարան Հայաստանում, արխիվ

Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Շորժա - Վարդենիս հատվածում գծից դուրս են եկել բեռնատար գնացքի 10 վագոններ, որոնք հումք էին տեղափոխում, միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Գիշերը դեպքի վայրում աշխատել են Հարավկովկասյան երկաթուղու ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Վիկտեր Ռեբեցի ղեկավարությամբ, ինչպես նաև կատարվել են միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներ:

Այժմ աշխատանքները շարունակվում են: Վագոնների գծից դուրս գալու պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը, որի եզրակացությունների մասին կհաղորդվի լրացուցիչ, ասված է հաղորդագրությունում:

«Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG