Մատչելիության հղումներ

logo-print

Կազմվել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ծրագրի ճանապարհային քարտեզը


ՆԱՏՕ-ի դրոշը

ՆԱՏՕ-ի դրոշը

Հոկտեմբերի 6-7-ը Երևանում անցկացվել են շտաբային բանակցություններ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկրի Զինված ուժերին Հայաստան - ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով:

Պաշտպանության նախարարությունում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հայաստանի Զինված ուժերի արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով Հայաստանի Զինված ուժերի կրթական կարիքները, նախանշվել են 2015-16 թվականների համար համագործակցության հիմնական ուղղությունները, և կազմվել է Հայաստան - ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015 թվականի ծրագրի ճանապարհային քարտեզը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG