Մատչելիության հղումներ

Ազգագրագետի կարծիքով, Ռուսաստանը սկսել է Հայաստանը բռնակցելու գործընթաց


Ազգագրագետի կարծիքով, Ռուսաստանը սկսել է Հայաստանը բռնակցելու գործընթաց
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության նախաձեռնությամբ մինչև ընթացիկ շաբաթավերջ Երևանում, Վանաձորում և Էջմիածնում նախատեսված է ռուսաց լեզվի, գրականության ու մշակույթի տարածմանն ուղղված միջոցառումների անցկացում Կարելիայում գործող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այսօր Կարելիայից ժամանած «Կատյուշա» համույթը Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի տասնյակ ուսանողների ծանոթացրեց «ռուսական երգի հզորությանը, մեծությանն ու դրամատիզմին»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանին այս միտումն անհանգստացնում է․ նրա կարծիքով՝ սկսվել է Հայաստանը Ռուսաստանին բռնակցելու գործընթաց:

«Գաղութային բոլոր երկրները միշտ գաղութատիրոջ լեզվով պիտի կա՛մ զարգանան, կա՛մ կենսագործեն այդ տարածքում: Սա նույնպես վաղուց հայտնի հասարակագիտական օրենք է․․․ Մենք հիմա գաղութային մակարդակի ենք գնում»:

lragir.am կայքի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, լեզուն ռազմավարական այն առանցքն է, որով Ռուսաստանը փորձում է պահպանվել Հայաստանում: Նման այցերը, ըստ մեկնաբանի, վակոյւմ են, որ Ռուսաստանի մշակած ռազմավարությունը տապալվում է:

«Թվում է, թե Ռուսաստանը աստիճանաբար Հայաստանում որևէ խնդիր չպիտի ունենար հասարակական գիտակցությանն իշխելու առումով․․․ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այլ իրականությունը Հայաստանում, թեկուզ փոքր, թեկուզ բավական տարանջատված, բայց արդեն ձևավորվում են կորիզներ, որտեղ ինքնիշխանության գաղափարն է, որտեղ պետական շահի գաղափարն է: Եվ «բարեկամություն», «դաշնակցություն» և այլ կեղծ միֆական պատկերացումներ չկան: Կան փաստերի պահանջներ, փաստարկների պահանջներ, որոնք, իհարկե, չեն խոսում Ռուսաստանի օգտին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG