Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին


Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին:

Նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Հայաստան այցելելիս, որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների խնդիրների վրա: Հանձնակատարն ընդգծել է, թե ուրախ է տեղեկանալ, որ այդ բնագավառներում առաջընթաց է արձանագրվել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ մի շարք ուղղություններով բարեփոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG