Մատչելիության հղումներ

Մոգերինի․ ԵՄ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արևելյան հարևաններին


Ֆեդերիկա Մոգերինին ելույթ է ունենում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Բրյուսել, 6-ը հոկտեմբերի, 2014թ․
Ֆեդերիկա Մոգերինին ելույթ է ունենում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Բրյուսել, 6-ը հոկտեմբերի, 2014թ․

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանում իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնի իր արևելյան հարևաններին։

Եվրամիությունը պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել է Մոգերինին՝ հավելելով, որ հավասարակշռվածությունը կախված է նաև ռուսական «արջից»։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, տնտեսական, էներգետիկական ու քաղաքական հարցերում ամբողջական աջակցություն առաջարկի Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG