Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում կհանդիպի Ֆաբիուսի հետ


Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լորան Ֆաբիուսի հանդիպումը Փարիզում, արխիվ
Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լորան Ֆաբիուսի հանդիպումը Փարիզում, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաղորդում են, որ կողմերը պատրաստվում են քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկա վիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում սպասվող առաջիկա հանդիպման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG