Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, - «Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարևոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ»:

«Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության», - նաև ասված է շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը այսօր դարձավ 62 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG