Մատչելիության հղումներ

Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիրները


Բժշկության բնագավառում այս տարվա Նոբելյան 3 մրցանակակիրները, 6-ը հոկտեմբերի, 2014թ․

Բժշկության բնագավառում այս տարվա Նոբելյան 3 մրցանակակիրները, 6-ը հոկտեմբերի, 2014թ․

Այս տարի բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Օ'Քիֆին և ամուսիններ Մեյ-Բրիթ Մոսերին ու Էդվարդ Մոսերին:

Ամեն տարի բժշկության բնագավառում շնորհվող 1.1 միլիոն դոլար արժողությամբ Նոբելյան մրցանակն առաջինն է շնորհվում: «Նոբելյան» շաբաթվա ընթացքում հայտնի կդառնան մյուս մրցանակակիրների անունները, հոկտեմբերի 10-ին, մասնավորապես, հայտնի կդառնա, թե ով է Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը:

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին ռեկորդային թվով թեկնածուներ են հավակնում, նրանց թվում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Էդվարդ Սնոուդենը և այլք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG