Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն «կառուցողական» հարաբերություններ է ուզում Ռուսաստանի հետ


ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է «կառուցողական» հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է արևելյան Եվրոպայի անդամ երկրների պաշտպանությունը:

«Ուժեղ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելու միջև հակասություն չկա», - Լեհաստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Gazeta Wyborcza թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա նաև խոստացել է, որ ՆԱՏՕ-ն կհարգի իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում Սառը պատերազմի ավարտից հետո Մոսկվայի հետ կնքած համաձայնությունը, որը սահմանափակում է նախկին խորհրդային բլոկի երկրներում ռազմաբազաների տեղակայումը:

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 5-ին Ստոլտենբերգը լեհական պետական TVP հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր ուժերը կտեղակայի որտեղ ցանկանա՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով 1997 թվականին Ռուսաստանի հետ կնքված պայմանավորվածությունը

ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերությունները խիստ լարվել են Ուկրաինայի ճգնաժամից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG