Մատչելիության հղումներ

Շուշի և Բուրգ Լե Վալանս քաղաքներին միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։


լուսանկարը՝ ԼՂ Արտաքին գործերի նախարարության

լուսանկարը՝ ԼՂ Արտաքին գործերի նախարարության

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։

Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ու Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն։

Հռչակագրի նպատակն է զարգացնել երկու քաղաքների միջև հարաբերությունները և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում։

«Ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերն՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը և վերջնական խաղաղության հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջև», - ասված է հռաչակագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG