Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը մեկնում է Կիև


Պաշտոնական այցով այսօր Կիև է մեկնում ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական հարցերով քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

Նուլանդը ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկի այն օգնության և աջակցության միջոցները, որոնք ԱՄՆ կտրամադրի Ուկրաինային՝ ճգնաժամից դուրս գալու համար:

Պետդեպի ներկայացուցչի այցի նախօրեին, ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ, Դոնբասում խախտվել է հրադադարը:

Կիևի ռազմական ուժերի խոսնակի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամերի ընթացքում կառավարության ուժերը հարձակման են ենթարկվել երկրի արևելյան որոշ հատվածներում․ երկու քաղծառայող սպանվել է:

Ռուս անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկում փոխհրաձգության հետևանքով սպանվել են երեք անջատողականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG