Մատչելիության հղումներ

logo-print

Բուլղարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները


Այսօր առավոտից Բուլղարիայում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ընտրություններ անցկացնելու կարիք առաջացավ այն բանից հետո, երբ Սոցիալիստական կուսակցության կազմած կառավարությունը հրաժարական տվեց:

Այսօր մինչև 18:00-ը շարունակվող ընտրություններում հաղթանակ տանելու առավել մեծ շանսեր ունի աջ-կենտրոնամետ «ԳԵՐԲ» կուսակցությունը, որը ղեկավարում է նախկին թիկնապահ Բոյկո Բորիսովը:

Սոցիալիստները, էթնիկ թուրքերին միավորող MRF կուսակցությունը, աջակողմյան Ռոֆորմիստ բլոկը և պոպուլիստական հայացքներ քարոզող «Բուլղարիան առանց գրաքննության» կուսակցությունները ամենայն հավանականությամբ կհաղթահարեն խորհրդարանում մանդատներ ստանալու համար անհրաժեշտ նվազագույն 4 տոկոսի շեմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG