Մատչելիության հղումներ

Մահացել է լեգենդար ռեժիսոր Յուրի Լյուբիմովը


97 տարեկան հասակում մահացել է լեգենդար ռեժիսոր և բեմադրիչ, Մոսկվայի հայտնի Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը:

Լյուբիմովը վերջին տարիներին տառապում էր սրտի անբավարարությունից. հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են Բոտկինի անվան հիվանդանոց: Այսօր առավոտյան նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Յուրի Լյուբիմովը համարվում է ռուսական թատրոնի բարեփոխիչներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG