Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահից


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից, իր այն խոսքերի համար, թե՝ ահաբեկիչները, այդ թվում նաև «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, աջակցություն են ստացել Թուրքիայից:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ հավելելով. - «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնց «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում նաև Թուրքիան»:

Հիշեցնենք՝ այս հայտարարությունից ժամեր առաջ Էրդողանն իր վրդովմունքն էր արտահայտել՝ ասելով․ - «Բայդենը պետք է ներողություն խնդրի իր խոսքերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG