Մատչելիության հղումներ

Այսօր տեղական ժամանակով ժամը 19:55 Հայաստանի տարածքում` Քաջարան քաղաքից 10 կիլոմետր հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալլ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.23 աստիճան և արևելյան երկայնության 46.14 աստիճան, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում` 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG