Մատչելիության հղումներ

ԻՊ-ն բրիտանացի երկրորդ պատանդին է սպանել


Կադր Ալան Հենինգի գլխատումը պատկերող տեսանյութից, 3-ը հոկտեմբերի, 2014թ․
Կադր Ալան Հենինգի գլխատումը պատկերող տեսանյութից, 3-ը հոկտեմբերի, 2014թ․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեկ նոր տեսանյութ է տարածել համացանցում, որտեղ պատկերված է բրիտանացի Ալան Հենինգի գլխատումը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դրան նախորդած տեսանյութում Հենինգը, ենթադրաբար՝ պարտադրանքի տակ, հայտարարել էր, որ ինքը վճարելու է «Իսլամական պետության» դեմ հարձակումներին մասնակցելու՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշման համար:

47-ամյա տաքսու վարորդ Հենինգը՝ Անգլիայի հյուսիսային Սալֆորդ քաղաքից, անցած տարվա դեկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հիվանդանոց բժշկական պարագաներ տեղափոխող մարդասիրական շարասյան կազմում էր: Շարասյունը կանգնեցվել էր զինյալների կողմից, և Հենինգը առևանգվել էր:

Ի պատասխան պատանդի սպանությունը ներկայացնող տեսանյութի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է․ - «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից Ալան Հենինգի դաժան սպանությունը ցույց է տալիս, թե որքան բարբարոս և արգահատելի են այս ահաբեկիչները»:

Հիշեցնենք, որ մոտ երեք շաբաթ առաջ «Իսլամական պետություն»-ը գլխատել էր մեկ այլ բրիտանացու՝ Դեյվիդ Հայնսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG