Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվերսանտի դին հողին հանձնվեց հայրենիքում


Լեռնային Ղարաբաղ -- Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենք-զինամթերքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղ -- Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենք-զինամթերքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․

Այս տարվա հուլիսին Քարվաճառի տարածքում սպանված ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի դին, որը երկու օր առաջ հայկական կողմը հանձնել էր Ադրբեջանին, այսօր հուղարկավորվել է Բաքվի գերեզմանոցներից մեկում:

Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, արարողության մասնակիցների թվում էին Ջաբրայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը, Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի փոխնախագահը:

Սպանված դիվերսանտի հայրը՝ Ֆարման Հասանովը հայտարարել է, թե իր որդին «շեհիդ է դարձել»՝ նահատակվել է հանուն հայրենիքի, և ինքը հպարտ է դրանով, ու երախտագիտություն է հայտնել երկրի նախագահին որդու դին վերադարձնելու ջանքերի համար: «Կարելի է ասել, որ նախագահ Իլհամ Ալիևը ամեն օր հետաքրքրվում էր այս հարցով», - նշել է նա:

Հիշեցնենք՝ հուլիսին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների վնասազերծման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ նրանցից երկուսը ձերբակալվել են, մեկը՝ սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG