Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանին զրկում է առևտրային արտոնություններից


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը հրապարակել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես զրկում են առևտրային արտոնություններից:

Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանը «տնտեսապես բավականին զարգացած է և մշտապես բարելավում է առևտրային մրցունակությունը», այդ իսկ պատճառով կարիք չունի արտոնություններից օգտվելու:

1964 թվականից գործող արտոնությունների համակարգը զարգացած և զարգացող երկրներին սակագնային արտոնություններ է տրամադրում:

Ռուսաստանին առևտրային արտոնություններից զրկելու Միացյալ Նահանգների մտադրության մասին Սպիտակ տունը հայտարարել էր դեռևս մայիսին:

Օբաման նման որոշումը պայմանավորել է նաև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG