Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն՝ Ուկրաինայի միասնականության կողմնակից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ չէ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները:

Euronews հեռուստաընկերության հետ զրույցում Բելառուսի նախագահը, մասնավորապես, ասել է․ - «Ես Ուկրաինայի միասնականության և ամբողջականության կողմնակիցն եմ: Կողմ եմ, որպեսզի այնտեղ չլինեն սառեցված հակամարտություններ, այնպիսի գոտիներ, ինչպես, օրինակ, Մերձդնեստրն է, Լեռնային Ղարաբաղը, որտեղ պայթյունի վտանգը միշտ մեծ է»:

Բելառուսի ղեկավարն իր խոսքում ընդգծել է նաև, որ Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ եղել է «այդ պահին Ուկրաինայի սխալ գործողությունների հետևանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG