Մատչելիության հղումներ

logo-print

ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ


Հայ զինվորը կրակում է «Կալաշնիկով» ինքնաձիգից, արխիվ

Հայ զինվորը կրակում է «Կալաշնիկով» ինքնաձիգից, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) 2013-2014 թվականների համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ-ի ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վաղը ԵՊՀ-ի շուրջ երեք տասնյակ ուսանողի հետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կկազմակերպվի անվտանգության կանոնների, հրաձգային զինատեսակների վերաբերյալ հրահանգչական-մեթոդական պարապմունք: Հաջորդ օրը ԵՊՀ-ի ուսանողները Նուբարաշենի հրաձգարանում կանցկացնեն գործնական հրաձգության ստուգողական վարժություններ:

Համագործակցության նպատակն է ամրապնդել համալսարան-բանակ կապը և բարելավել ուսանողների կրակային պատրաստության մակարդակը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG