Մատչելիության հղումներ

Այսօր տեղական ժամանակով ժամը 8:59 Ադրբեջան - Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կիլոմետր արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալլ, տեղեկացնում է Հայաստանի ազգային անվտանգության նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.37 աստիճան և արևելյան երկայնության 48.15 աստիճան, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Հայաստանում երկրաշարժը զգացվել է Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG