Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Երեք երկրների նախագահները հոկտեմբերի 10-ին կհանդիպեն Մինսկում՝ ԵՏՄ վավերացված պայմանագրերը փոխանակելու համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս պատրաստվում է հոկտեմբերի 10-ին մեկնել Մինսկ: Ակնկալվում է, որ մոտ ապագայում Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը:

«Այս չորս պետությունները, բոլորը միասին, կառուցելու են միասնական տնտեսական տարածք», - «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս առնչությամբ հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեկսեյ Լիխաչովը:

Ըստ պայմանագրի, ԵՏՄ-ն կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG