Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով


Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը, արխիվ:

Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը, արխիվ:

Ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր պաշտպանյալը մոտ մեկ ժամից կլինի իր բնակարանում:

Նա նշեց, որ Հայրապետյանի պաշտպանական կողմը դիմել էր դատարան՝ վատառողջ Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանքը տնային կալանքով փոխարինելու խնդրանքով, և դատարանն այսօր բավարարել է այդ խնդրանքը:

Հայրապետյանը, հիշեցնենք, կասկածվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն փողերի յուրացման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրել նրան:

Լևոն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ազա Բաբայան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG