Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում


Այսօր ժամը 14.11-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.45 Ադրբեջանի տարածքում՝ Ղազախ քաղաքից 24 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3․9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 5 բալլ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.31 աստիճան և արևելյան երկայնության 45.37 աստիճան, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG