Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի խորհրդարանի որոշումը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգել, արխիվ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգել, արխիվ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի խորհրդարանի երեկվա որոշումը, որը բանակին թույլատրեց «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարելու համար զինված գործողություններ իրականացնել Սիրիայի ու Իրաքի տարածքներում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ողջունել է քվեարկության արդյունքները՝ գնահատելով դա «շատ դրական զարգացում», և ասել է, որ շարունակելու են խորհրդակցությունները Թուրքիայի կառավարության հետ:

Պետդեպարտամենտը ևս ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ջեն Փսաքին:

«Մենք բարձր մակարդակի բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Թուրքիայի պաշտոնյաների հետ՝ զարգացնելու մեր համագործակցությունը՝ պայքարելու համար «Իսլամական պետության» խմբավորումների սպառնալիքների դեմ Սիրիայում և Իրաքում», - ասել է Փսաքին՝ հավելելով, որ այդպիսով Թուրքիան ավելի նշանակալից դեր կխաղա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում՝ պայքարելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորումների դեմ:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG