Մատչելիության հղումներ

Եռյակը փոխել է Արարատում կայանալիք հանրահավաքի վայրը


Երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքը Հրազդանում, 26-ը սեպտեմբերի, 2014թ․

Երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքը Հրազդանում, 26-ը սեպտեմբերի, 2014թ․

«Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի համատեղ հանրահավաքը այսօր տեղի կունենա Արարատ քաղաքի Շահումյանի անվան հրապարակում, ասված է կուսակցություններին տարածած համատեղ հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ոչ իշխանական եռյակը պատրաստվում էր հանրահավաքն անցկացնել Արարատի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, սակայն քաղաքապետարանը չէր պատասխանել այս հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ներկայացված հայտին:

«Հոկտեմբերի 3-ին ժամը 17-ին Վ. Սարգսյանի անվան հրապարակում քաղաքապետը հետին թվով նշանակել է մանկական համերգ և այդ հիմքով մերժել Եռյակի հանրահավաքի իրազեկման հայտը։ Քաղաքապետի կայացրած ապօրինի որոշման դեմ բողոքել է անգամ քաղաքի ավագանին՝ օրենքով սահմանված կարգով պահանջելով ավագանու արտահերթ նիստ՝ ապօրինի որոշումն անվավեր ճանաչելու օրակարգով։ Քաղաքապետը անտեսել է նաև ավագանու անդամների մեծամասնության դիմումը և ուժի մեջ է թողել իր որոշումը», - ասված է հաղորդագրությունում:

Եռյակը համոզված է, որ միջոցառման վայրի փոփոխությունը «ոչ միայն չի ազդի հանրահավաքի մարդաշատության վրա, այլև, ի պատասխան իշխանության անբարո քայլերի, կկրկնապատկի մասնակիցների քանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG