Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է խաղաղապահ ուժեր ուղարկել հարևան Ուկրաինա, որտեղ արդեն վեց ամիս է մարտական գործողություններ են ընթանում կառավարական ուժերի և ռուսամետ անջատողականների միջև:

Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից որոշ հատվածներ երեկ տեղադրվել են գործակալության կայքում, Լուկաշենկոն ասել է․- «Եթե անհրաժեշտ է: Բայց ինձ համար իմ սեփական զինվորների կյանքը վտանգելը շատ սարսափելի և վտանգավոր կլինի: Եթե Ռուսաստանը անվստահություն դրսևորի Արևմուտքի նկատմամբ, եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը անվստահություն դրսևորեն միմյանց նկատմամբ, և պատերազմող կողմերի միջև նույնպես անվստահություն լինի, ես իմ զինված ուժերը վտանգի կենթարկեմ՝ փորձելով բաժանել պատերազմող կողմերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG