Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է «հանրապետության հարավային թև», այսօր հաղորդում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։

«Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ և նրանց մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG