Մատչելիության հղումներ

822 մլն՝ ուժայինների, իրավապահների և Ֆիննախի աշխատողների բնակպայմանների բարելավմանը


Նորակառույց բնակելի շենք Երևանում

Նորակառույց բնակելի շենք Երևանում

Այսօր Կառավարությունը 755 միլիոն դրամ (մոտ 1.8 միլիոն դոլար) հատկացրեց Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Գխավոր դատախազության, Պետական պահպանության ծառայության, Հատուկ քննչական ծառայության ծառայողների և Ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման համար:

Կառավարությունը նաև Պաշտպանության նախարարության շինարարական ծրագրերի փոփոխության և խնայողության հաշվին մոտ 67 միլիոն դրամ հատկացրեց Ագարակում և Մեհրաբում կառուցվող ծառայողական բնակելի շենքերի, ինչպես նաև Արարատում վերակառուցվող հանրակացարանի շինարարությունը ավարտին հասցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG