Մատչելիության հղումներ

logo-print

Մարտական դիրքում հայ զինծառայող է զոհվել, հարուցվել է քրգործ


Մարտական դիրքերում ծառայություն իրականացնող հայ զինվոր, արխիվ

Մարտական դիրքերում ծառայություն իրականացնող հայ զինվոր, արխիվ

Երեկ ժամը 21։15-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ փաստի առթիվ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG