Մատչելիության հղումներ

30 տարի՝ Փորթլենդում ահաբեկչության անհաջող փորձի հեղինակին


Մոհամեդ Օսման Մոհամուդ, 2010թ․

Մոհամեդ Օսման Մոհամուդ, 2010թ․

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում 30 տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ ներգաղթյալ Մոհամեդ Օսման Մոհամուդը, ով 2010-ին փորձել էր հզոր ռումբ պայթեցնել Փորթլենդի կենտրոնում՝ Սուրբ Ծնունդի տոնածառի լույսերը վառելու արարողության ժամանակ:

Դատավարության ժամանակ դատախազները հայտարարել են, որ Մոհամուդը ահաբեկչության է դիմել առանց փոքր-ինչ տատանվելու՝ հույս ունենալով, որ պայթյունից կսպանվեն կամ կվնասվեն հազարավոր մարդիկ: Նրա հույսերը, սակայն, չեն արդարացել, քանի որ ռումբը կեղծ էր և երիտասարդին էր տրվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից, ովքեր ներկայացել էին որպես «Ալ-Ղաիդա»-ի անդամներ:

Մոհամեդ Օսման Մոհամուդը ԱՄՆ է եկել մոր հետ 3 տարեկանում և վաղուց արդեն Միացյալ Նահանգների քաղաքացի էր, իսկ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը գրավել էր ջիհադին վերաբերող առցանց պարբերականում հոդվածներ հրապարակելով և ահաբեկչական գործողություններում կասկածվող օտարերկրացիների հետ կապերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG