Մատչելիության հղումներ

Զոհեր և վիրավորներ Քաբուլում պայթյունի հետևանքով


Աֆղանստան - Հրշեջները լվանում են արյունը պայթյունի վայրում, Քաբուլ, 2-ը հոկտեմբերի, 2014թ․
Աֆղանստան - Հրշեջները լվանում են արյունը պայթյունի վայրում, Քաբուլ, 2-ը հոկտեմբերի, 2014թ․

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունը 3 մարդու կյանք է խլել, 10 մարդ վիրավորվել է։

Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ ահաբեկիչների թիրախը զինվորականների ավտոբուսն է եղել։

Երեկ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կազմակերպած մեկ այլ պայթյունի հետևանքով մահացել է 7 զինվորական, վնասվածքներ ստացել 21-ը։

Մահապարտ ահաբեկիչների այս գործողությունները հաջորդում են Աֆղանստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության հարցերով համաձայնության ստորագրմանը, ըստ որի ամերիկյան շուրջ 10 հազար հոգանոց զորախումբ կմնա Աֆղանստանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG