Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր է ազդել Արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատականների վրա։
Ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի՝ երկու երկրների ղեկավարները մտահոգություններ են հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։
Մերկելը ասել է, որ ռուս - ուկրաինական սահմանը պետք է ենթարկվի ԵԱՀԿ-ի մոնիթորինգին, և Գերմանիան կշարունակի աջակցել ԵԱՀԿ-ի ուկրաինական առաքելությանը հատկապես անջատական տարածքներում նախատեսված ընտրություններին ընդառաջ։