Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Պաշտպանության նախարարությունում


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված 2014 թվականի սեպտեմբերին Զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:

«Անցած մեկ ամսվա ընթացքում, պատշաճ կերպով իրականացվել են Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ըստ այդմ՝ Զինված ուժերի պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված միջոցառումները, հանկարծակի ստուգումները, ներդրված նոր մոտեցումները դրական ազդեցություն են թողել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա», - հայտարարվել է խորհրդակցության ընթացքում։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համպատասխան ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG