Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարությունում, 1-ը հոկտեմբերի, 2014թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարությունում, 1-ը հոկտեմբերի, 2014թ․

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Սփյուռքի նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:

Վարչապետը ողջունել է նախարարության՝ Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի անվանական ժամացույցով և հանձնել նախարարության աշխատակազմը համալրած նոր քաղծառայողների վկայականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG