Մատչելիության հղումներ

Լուծարվել է 11 ապօրինի խորքային հոր


Հուլիսի 16-ից մինչ օրս Բնապահպանության նախարարության կողմից 28 տնտեսվարողների մոտ անցկացրած 52 խորքային հորերի մոնիթորինգի և ստուգումների արդյունքում լուծարվել է 11 ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հոր՝ վայրկյանում 1430 լիտր ջրատվությամբ, փականային եղանակով կարգաբերվել է 30 խորքային հոր` խնայելով վայրկյանում 1670 լիտր ջուր, կոնսերվացվել է 11 խորքային հոր` վայրկյանում 1990 լիտր ջրատվությամբ:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արդյունքում խնայվել է վայրկյանում 5085 լիտր ջուր, որի տարեկան ծավալը կազմում է ավելի քան 160 միլիոն խորանարդ մետր ջուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG