Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանի նշանակումը դատապարտող ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը դատապարտող ԱԺ հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Այս մասին հայտնում է «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը։

Հայտարարության նախագիծը վերնագրված է «ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»։

Պատգամավորի պատրաստած նախագծում, մասնավորապես, Ազգային ժողովը գնահատում է Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես «Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք»։

«Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեաիրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝ դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից։ Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը»,- ասված է Փոստանջյանի մշակած հայտարարության նախագծի տեքստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG