Մատչելիության հղումներ

«Կինոաշուն -2014»-ը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին


Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպմանը: 30-ը սեպտեմբերի, 2014թ․

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպմանը: 30-ը սեպտեմբերի, 2014թ․

Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությած ու արդեն ավանդական դարձած «Կինոաշուն» ծրագիրը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը:

Ծրագրի շրջանակներում ներկայացվում են հայկական հին ու նոր ֆիլմեր, որոնք ցուցադրվելու են ոչ միայն կինոթատրոններում, այլև դպրոցներում, բուհերում, զորամասերում, մշակութային հաստատություններում և այլուր, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

«Ուրախ եմ, որ հայկական կինոն կարողանում ենք տարածել ամբողջ Հայաստանով մեկ, որ հայկական կինոն դառնում է սիրելի մեր հասարակության, մեր հանրության համար: Կարծում եմ, այս ծրագիրը ապացուցեց, որ ինքը կայացավ արդեն, և տարեցտարի ավելի լայն շրջանակներ կընդգրկի», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղան բուհերի ուսանողների մասնակցությամբ, վերջին երեք տարիներին նկարահանված ֆիլմերի գրախոսականների մրցույթ, «Հին և նոր Երևանը» խորագրով 10 րոպեից ոչ ավելի տևողությամբ ֆիլմերի մրցույթ:

Կինոաշնան ընթացքում կնշվեն նաև հայ կինոգործիչների հոբելյաններ․ - «Կնշվեն Փարաջանովի, Աղաբաբովի, Բագրատ Հովհաննիսյանը, Գենադի Մելքոնյանի, Արման Մանարյանի հոբելյանները: Նրանց մասին ֆիլմեր կցուցադրվեն, ելույթներ կլինեն և հետահայաց ցուցադրություններ կկազմակերպվեն»:

XS
SM
MD
LG