Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության պլան են ստորագրել


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Սեպտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվել են հայ - բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացված միջոցառման ընթացքում քննարկվել են հայ - բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնությունների առաջադրմանն առնչվող հարցեր:

Այսօր տեղի է ունեցել քննարկումների արդյունքների ամփոփումը Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչի մասնակցությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկումների արդյունքում ստորագրվել է հայ - բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016 թվականների պլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG