Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է պատժել ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների հեղինակներին


Առևտրականների բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Առևտրականների բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից` անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

«Մի քանի օր է, ինչ հազարավոր ձեռներեցներ բողոքի ակցիաներ են անցկացնում` նոր օրենքի կիրառումը դադարեցնելու պահանջով: Քաղաքացիների պահանջներին ի հակազդեցություն, գործի են դրվում ռեժիմի զինանոցի ամենաքստմնելի միջոցները, ինչպես, օրինակ, ոսկու շուկայի սեփականատիրոջ անօրինական քայլերն ու պահանջները: Մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն», - ասված է ընդդիմադիր կուսակցության այսօր տարածած հայտարարությունում։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է նաև ոստիկանության գործողությունները, պնդելով, որ դրանք «ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ»:

«Հայ ազգային կոնգրեսը ողջունում է իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին և պատրաստ է սատար կանգնել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց շահերի պաշտպանության գործում: Այս առումով, Կոնգրեսը մասնավորապես հրատապ է համարում Ազգային ժողովի՝ Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» խմբակցությունների կողմից նախաձեռնած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը», - նշված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG