Մատչելիության հղումներ

logo-print

Պուտին - Ալիև հանդիպում Աստրախանում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Աստրախան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 29-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Աստրախան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 29-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստանյան Աստրախան քաղաքում՝ Կասպյան ավազանի երկրների գագաթնաժողովի շրջանակներում, երեկ կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ առևտրատնտեսական և մշակութային կապերի ներկայիս վիճակը, նախագահների ներկայությամբ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը ստորագրել են ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր:

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ ձևավորվել են որպես բարեկամական, վստահելի: Շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները զարգանում են նույն հունով, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, ներառյալ ամենազգայուն ոլորտները: Բայց տնտեսությունում ևս շարժում դեպի առաջ տեղի ունի», - ասել է, մասնավորապես, Պուտինը:

«Ուրախ եմ, որ մեր միջև պահպանվում է մշտական երկխոսությունը: Մենք հանդիպել ենք անցած ամիս և այսօր, դա ցույց է տալիս մեր հարաբերությունների մակարդակը», - ասել է, իր հերթին, Ալիևը և շարունակել․ - «Մեզ մոտ բոլոր ուղղություններով դրական դինամիկա է՝ և՛ տնտեսական ոլորտում, և՛ քաղաքական ոլորտում, տնտեսությունում, հումանիտար համագործակցության հետ կապված հարցերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG