Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահին


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

ԼՂ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության շրջանակի ապագա ծրագրերի, խորհրդարանական ձևաչափով հարաբերությունների զարգացման հարցերը:

«Ազգային ժողովի նախագահը կարևորել է Ֆրանսիայի օրենսդիրների պարբերական այցերն Արցախ, որով հնարավորություն է ստեղծվում ԼՂՀ վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացումն միջազգային խորհրդարանական հարթակներում:Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ յուրատեսակ ներկայացուցիչներն Եվրոպայում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG