Մատչելիության հղումներ

Արցախի հերոսի կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան՝ Պարգև արք․ Մարտիրոսյանին


Լեռնային Ղարաբաղ - Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալիեն Գանձասարի վանքում, 5-ը հունիսի, 2013թ․
Լեռնային Ղարաբաղ - Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալիեն Գանձասարի վանքում, 5-ը հունիսի, 2013թ․

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի հերոս բարձրագույն կոչում շնորհելու և «Ոսկ արծիվ» շքանշան հանձնելու մասին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նույն օրը Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում Պարգև արքեպիսկոպոսին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Սահակյանը շեշտել է եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի կյանքում և Պարգև սրբազանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործչի, ով «Արցախը խորհրդանշող կերպարներից մեկն է»:

Միջոցառմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG