Մատչելիության հղումներ

Աբրահամը պահպանեց չեմպիոնի տիտղոսը


Արթուր Աբրահամը հաղթանակից հետո «Սպարկասեն արենայում» մարզչի՝ Ուլի Վեգների հետ, 28-ը սեպտեմբերի, 2014թ․

Արթուր Աբրահամը հաղթանակից հետո «Սպարկասեն արենայում» մարզչի՝ Ուլի Վեգների հետ, 28-ը սեպտեմբերի, 2014թ․

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը սեպտեմբերի 28-ին բրիտանացի Փոլ Սմիթի հետ կայացած մենամարտում պահպանեց WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:

Գերմանիայի «Սպարկասեն արենա» մարզապալատում տեղի ունեցած մենամարտում Աբրահամը հաղթեց 117:111, 117:111, 119:109 հաշվով:

Աբրահամը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր մարտի 1-ին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած մենամարտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG