Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրովը նորից նախատել է Միացյալ Նահանգներին


Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, սեպտեմբեր, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, սեպտեմբեր, 2014թ․

Մոսկվան կցանկանար ընդհատել պատժամիջոցների ենթարկվելու և դրանց պատժամիջոցներով պատասխանելու շղթան։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սանկտ Պետերբուրգում հեռարձակվող «5-րդ հեռուստաալիքին» տված հարցազրույցում խոսել է ռուս - ամերիկյան հարաբերությունների ներկայիս ճգնաժամի մասին։

«Մենք բացառապես հետաքրքրված ենք ԱՄՆ-ի հետ կապերը բարելավելով, բայց մենք չենք դրանք ավերել։ Եվ հիմա անհրաժեշտ է մի նոր բան, չգիտեմ, թե արդյո՞ք ամերիկացիներն այն կանվանեն «վերաբեռնավորում», երբ կրտսեր Ջորջ Բուշի օրոք ռուս - ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած նահանջը հաղթահարելու համար Բարաք Օբամայի վարչակազմն առաջարկեց «վերաբեռնավորում», - ասել է Լավրովը և ավելացրել, որ Օբամայի վարչակազմը շատ առումներով քայքայել է համագործակցության կառուցվածքը, այն, ինչ ստեղծվել է հենց իր և Ռուսաստանի ղեկավարության ջանքերով։

«Գուցե նրանք կառաջարկեն մի նոր բան՝ «վերաբեռնավորում թիվ երկու», կամ «վերաբեռնավորում 2.0», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նա խոսել է նաև պատժամիջոցների մասին՝ նշելով, որ պաշտոնական Մոսկվան կցանկանար ընդհատել պատժամիջոցների ենթարկվելու և դրանց պատժամիջոցներով պատասխանելու շղթան։

«Մենք բնավ չունենք այս պատժամիջոցների պատերազմը շարունակելու, հարվածներ փոխանակելու ցանկություն, մենք դա չենք անելու ինչ-որ մեկին տհաճություն պատճառելու համար՝ ի տարբերություն մեր գործընկերների, ովքեր հենց այդ նպատակով են մեր նկատմամբ նման միջոցներ ձեռնարկում», - ասել է Լավրովը։

Նա կարծիք է հայտնել, որ այդ պատժամիջոցների ժամանակաշրջանը վաղ թե ուշ կանցնի, հավելելով, որ այսօր, իհարկե, հնարավոր չէ նշել կապերի բարելավման հստակ ժամկետը։

«Չեմ կարծում, որ դա երկար կտևի, թեպետ, անշուշտ, ինչ-որ ժամանակ կպահանջի: Նախևառաջ կարևոր է, որ մեր գործընկերները գիտակցեն. վերջնագրերն ու սպառնալիքները հեռանկար չունեն», - ասել է Լավրովը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG