Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը


Սեպտեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը հրավիրվել էր ՀԱՊԿ ներկա նախագահող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, այդ թվում` միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG